Կին ձեռներեցների միջազգային համաժողով

Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկել է կանանց ձեռներեցության միջազգային համաժողով: Համաժողովը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը՝ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի հովանու ներքո (FCEM.org):