«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի է ունենում Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ամփոփում է 2019 թվականը և ներկայացնում 2020-ի նոր ծրագրերի և անելիքները:
LIVE. Արսեն Թորոսյանի ասուլիսը
Post navigation
Posted in:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում տեղի է ունենում Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ամփոփում է 2019 թվականը և ներկայացնում 2020-ի նոր ծրագրերի և անելիքները:
Մոսկվայի Կարնեգի կենտրոնում հրապարակվել է Հարավային Կովկասի հարցերով մասնագիտացած լրագրող Կիրիլ Կրիվոշեևի հոդվածը ռուս-ադրբեջանական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ «Նոր բարեկամության գինը․ ինչո՞ւ Ռուսաստանը խաղաղապահներին այդքան հեշտ դուրս բերեց Ղարաբաղից» վերնագրված հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը մշտական հիշեցում էր, որ Ռուսաստանը, չնայած զորակազմին, դադարել է կարգավորման գործընթացում որևէ դեր ունենալ։ Իսկ այժմ զորքի դուրսբերումը կարելի է համարել նեղացածի ժեստ․ Արևմուտքին ծախված Փաշինյանը չգնահատեց Մոսկվայի հոգատարությունը, և հիմա թող ինքն էլ գլուխ հանի հետևանքներից։ Ադրբեջանին հաջողվեց անել այն, ինչը հետխորհրդային երկրներում դեռ ոչ վաղ անցյալում անհնար էր թվում։ Բաքուն ոչ միայն հասավ […]
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ բոլոր երկրների շահերից է բխում շարունակել զարգացումն այդ միավորման շրջանակներում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման մասին հարցին։ «Ընդհանուր առմամբ ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, ապահովում է առաջանցիկ զարգացում մասնակից երկրների համար։ Մասնակից երկրները դա գիտեն։ Եվ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը շատ նկատելի է»,- ասել Է Պեսկովը։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015-ի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Ալմաթիում նախատեսված հանդիպումը: Այս մասին մայիսի 8-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,- նշել է Զախարովան: Նա հիշեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ են անցկացվել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Այսօր էլ ՌԴ ղեկավարը հանդիպելու է Հայաստանի վարչապետի հետ։ «Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը այս բանակցությունների օրակարգում են»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Տավուշի սահմանամերձ Չինարի գյուղում մարդկանց շատ բան է անհանգստացնում։ Երեք-չորս տարի է՝ գյուղի տների ուղղությամբ չեն կրակում, բայց դիրքերի ուղղությամբ երբեմն կրակոցներ լինում են։ Սահմանամերձ լինելու հանգամանքն ու լարվածությունը շատերին է ստիպել դեպի սահմանը նայող պատուհանները աղյուսով ծածկել․ մարդիկ դժվարանում են հողատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվել։ Գյուղում նաև երիտասարդներն են պակասել։ Բայց, անկախ բոլոր խնդիրներից, մարդկանց հիմա ավելի շատ անհանգստացնում է Տավուշի որոշ գյուղերի հետ կապված սահմանազատման գործընթացը։
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 7-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի (ծնվ. 1985 թ.) դին: ՔԿ-ն մանրամասնում է՝ զինծառայողի դին հայտնաբերվել է մարտական դիրքի գետնատնակում՝ կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ «Դեպքի առթիվ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ […]
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի առաջնորդությամբ Գյումրիից մեկնարկել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Աբովյան։ Երթը մեկնարկել է Յոթ Վերք եկեղեցու դիմացից։ Շարժման անդամները Աբովյանում միանալու են Տավուշից սկիզբ առած երթին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն էլ այսօր 13:00-ին է Չարենցավանից ուղևորվելու է Աբովյան քաղաք։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Մայիսի 6-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում արդեն տեղադրվել […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, հայտնում են կառավարությունից։ Մոսկվայում Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը: Նախատեսվում է նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հանդիպումը: