Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։
LIVE. Ազգային ժողովի նիստը
Post navigation
Posted in:
Ազգային ժողովը գումարել է հերթական նիստը։
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծվել։ Շուրջ մեկ շաբաթ ճանապարհը փակած քաղաքացիները Կիրանցի կամուրջի հատվածում նկատել էին դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։ Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնում, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են: Լրատվամիջոցներից մեկը նկարել էր առանց պետհամարանիշի մեքենայի դիմացի նստատեղին նստած անձին՝ հարց բարձրացնելով, թե ով է նա։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում կատարեց համացանցում։ Pimeyes.com հավելվածը, […]
Հայաստանում կորոնավիրուսի համար հատկացված միջոցների հափշտակման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման քրեական գործը «կենտրոնացել է մի շարք անձանց բանկային փոխանցումների, դրանց հետագծելիության վրա»։ Ապրիլի 29-ին խորհրդարանում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Այս գործի մի դրվագը, որը ներառում է առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանի նկատմամբ մեղադրանքը, անցած շաբաթ ուղարկվել է դատարան։ Ըստ գործի այդ դրվագի՝ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ, նաև կազմվել էին 829 հիվանդանոցային կեղծ պատմագրեր։ Վարդապետյանի խոսքով՝ քրեական գործի այս դրվագն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան, գործի մյուս մասով նախաքննությունը շարունակվում է։ Վարդապետյանը նշում է՝ «կան նաև տվյալներ այն անձանց մասով, ովքեր այս կամ այն կերպ հանդիսանում են բանկային […]
Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև, Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցում է «Սպուտնիկի» ղազախական ծառայությունը։ «Նման բանակցություններ նախատեսվում են մեզ մոտ՝ Ալմաթիում։ Մենք հիմա կապի մեջ ենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ։ Առաջիկա բանակցությունները կանցկացվեն բացառապես կողմերի միջև։ Աստանայի միջնորդության մասին խոսք չկա։ Մենք միայն բարի ծառայություն ենք մատուցում։ Եթե կողմերը խաղաղության հասնեն, և դա ստորագրվի մեզ մոտ, դրական ազդեցությունը կանդրադառնա ոչ միայն Ղազախստանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- ասել է Սմադիյարովը: *** Ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնել է […]
ՍիվիլՆեթը Հրանտ Մաթևոսյանի Ահնիձորում էր։ Գյուղի հին անվանումները՝ Ահնազար, Ահնիզարավար։ Մեկ-երկու տուն մտնելուց հետո Ահնիձորը դառնում է Ծմակուտ։ Փոքր Ահնիձորում մտահոգությունները շատ են՝ ծանր աշխատանք, գրական-գեղարվեստական մտորումներ և աշխարհաքաղաքական դիտարկումներ։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Ինչպես հայտնել էինք, կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն՝ ղազախական կողմի առաջարկով. հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում»,- նշեց Բադալյանը։ *** Ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին․ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»։ Հայաստանի ԱԳՆ-ն […]
2024-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքներն աճել են 42,3 տոկոսով։ Այդ մասին տեղեկանում ենք Կադաստրի կոմիտեի հրապարակած շուկայի վերլուծության տվյալներից։ Այս տարվա առաջին եռամսյակում Երևանում իրականացվել է 4 294 գործարք՝ անցած տարվա առաջին եռամսյակի 3017 գործարքի փոխարեն։ Գործարքներն աճել են չորս վարչական շրջաններում՝ Ավանում, Արաբկիրում, Մալաթիա-Սեբաստիայում, Շենգավիթում, մնացած յոթում դրանք նվազել են։ Ընդհանուր առմամբ, անշարժ գույքի հետ կապված գործարքները Երևանում աճել են 26,3 տոկոսով։ Գործարքները հիմնականում վերաբերել են բնակարաններին, արտադրական ու հասարակական նշանակության շինություններին, ավտոտնակներին։ Այս ամենով հանդերձ Երևանում շարունակվում է բնակարանների գների աճը։ Ըստ Կադաստրի՝ բնակարանի 1 քառակուսի մետրի միջին շուկայական գինն աճել […]
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել «ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին»։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը տեղեկացնում է, որ Բլինքենը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ալիևին անցյալ շաբաթվա հայտարարության համար, ըստ որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Պետքարտուղարն Ադրբեջանի նախագահին կոչ է արել շարունակել երկխոսությունը հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ-ի պատրաստակամությունը։ «Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին»,- ասված […]
2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ ռազմական բուժքույր Արուսյակ Վարդանյանը եղել է Ամարասի հատվածում՝ սկզբում հրամանատարական դիտակետում, այնուհետև «Լուսնյակ» կոչվող սարում։ Այս ուղղությունը սեպտեմբերյան պատերազմի ամենաթեժ հատվածներից մեկն է եղել։ Բուժքույրը պատմում է 2023-ի, վաշտի տղաների, վաշտի հրամանատարի և Արցախի կորստի մասին։ Նա հույս ունի, որ վաշտի հրամանատար Սոս Ղուկասյանին հաջողվելու է վերահուղարկավորել Եռաբլուրում։ «Մարդ պիտի տեսնի իր աչքով, որ հասկանա, զգա իր կաշվի վրա, թե ինչ է հող տալը, դուրս գալը․․․»,- ասում է Արուսյակը։