Հուլիսի 13-ին Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել։
LIVE. Ազգային ժողովի հատուկ նիստը
Post navigation
Posted in:
Հուլիսի 13-ին Ազգային ժողովը հատուկ նիստ է հրավիրել։
Անցած տարի՝ այն ժամանակ, երբ Պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ էր սկսել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում (ANIF), դրա ղեկավարները ենթադրաբար փորձել են հիմնավորել իրենց բարձր աշխատավարձերն ու դրանց ձևավորումը, այդ նպատակով ծախսել ավելի քան 30 000 դոլար։ ANIF-ը պատվիրել է մի ուսումնասիրություն՝ համեմատելու համար, թե որքան աշխատավարձ են ստանում համանման ֆոնդերի ղեկավարները այլ երկրներում։ Այդ ուսումնասիրությունը ֆոնդը հրաժարվում է հրապարակել։ ՊՎԾ-ն մտել է ANIF, ANIF-ը՝ գտել «լուծում» ANIF-ը ստեղծվել էր 2019-ին՝ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, ՀՀ-ում լայնածավալ ներդրումները խթանելու նպատակով։ Հիմնադրումից մինչև 2023-ի մայիս ANIF-ը գործում էր վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ, համաֆինանսավորում ներդրումներ արևային էներգետիկայի, ավիացիայի, բեռնափոխադրումների, նույնիսկ ռեստորանային բիզնեսի ոլորտներում։ Ներդրումները կատարվում […]
ՀՀ ՊՆ հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու լուրերի վերաբերյալ: «Համացանցում տեսանյութ է տարածվել Տավուշի մարզի Կիրանցում տեղի ունեցող քաղաքական ակցիային զինվորական համազգեստով անձանց միանալու վերաբերյալ:ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու և տարածվող տեղեկատվությանը գնահատական տալու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի»,- ասված է հաղորդագրությունում։ Դեպքի առթիվ հաղորդագրություն է տարածել նաև քննչական կոմիտեն։ «ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, […]
Երկիրը հասցնես մի վիճակի, երբ սպառնալիքի ներքո իրականացվող «սահմանազատում» կոչվածը որակես ողջամիտ որոշում։ Ադրբեջանին տաս ավելին, քան նա երբևէ կարող էր երազել՝ չկարողանալով անգամ մի կամուրջ ու մի ճանապարհ պահել։ Կարևորը՝ պալատական սազանդարներին հավաքես ու հրահանգներ տաս երգը երգելու։ «Արցախը Հայաստան է և վերջ» բղավոցից ու «անջատում հանուն փրկության» կարգախոսից անցնես նշաձողի իջեցման ու փոխարենը ստանաս շրջափակում, կորսված հայրենիք ու տեղահանված ժողովուրդ․․․ իսպառ մոռանալով վերադարձի իրավունքի մասին։ Սևրի փաստաթուղթ ճոճելուց հետո Ցեղասպանության պատասխանատվությունը մեղսագրես սեփական ժողովրդին, որը «սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից»: Կարևորը, որ դա անես […]
Էրիկ Հակոբյանն իր այս շաբաթվա հեղինակային հաղորդմանը քննարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ Հարավային Կովկասում առաքելության ավարտը, անդրադառնում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին և Արցախի էթնիկ զտմանը՝ այն անվանելով Հայոց երկրորդ ցեղասպանություն։
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները: Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Խոսքը խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ առաջարկների 9-րդ խմբագրության մասին է։ Հայկական կողմը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկները փոխանցել էր ապրիլի 9-ին։ *** Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում երկու հարցի շուրջ շարունակվում է անհամաձայնությունը։ Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը և հետագա սահմանազատման գործընթացին, երկրորդը՝ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այս հայտարարությունից հետո՝ ապրիլի 19-ին, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել էին Տավուշի մարզի չորս […]
Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է Արցախից տեղահանված երեխաներին՝ ասելով, որ ինքը չի սիրում արցախցիներին, վիրավորելով դպրոցականներին՝ բոմժ, անասուն անվանելով»։ ՍիվիլՆեթը զրուցել է դպրոցի տնօրենի, որոշ աշակերտների ծնողների, նաև՝ ուսուցչուհու հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է կատարվել։ Ուսուցչուհին հերքում է իր մասին շրջանառվող այդ լուրերը։ Տնօրենը ՍիվիլՆեթին հայտնեց, որ այսօր՝ ապրիլի 26-ին, իր հրամանով ուսուցչուհին ազատվել է աշխատանքից և երկուշաբթի օրվանից չի դասավանդի դպրոցում։ Վերջին օրերին համացանցում լուրեր են շրջանառվում, որ «Մասիսի թիվ չորս հիմնական դպրոցի լեզվի ու գրականության ուսուցչուհի Արև Վրացյանը ոտքով հարվածում է […]
Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքից Գորիս համայնքի Վերիշեն հասած Արփինե Խաչունցը ջերմատուն է հիմնել ու զբաղվում է հողագործությամբ։ Ընտանիքը տնտեսած գումարով կիսավեր մի շինություն է ձեռք բերել։ Այն վերանորոգելու համար աշխատանքի և սոցիալական հարցերի նախարությունից խնդրում են հատկացված 10 միլիոն դրամ արժողությամբ սերտիֆիկատով գումար տրամադրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարծիքով՝ խաղաղության համար շատ լավ հնարավորություններ կան։ «Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,- ապրիլի 26-ին Բեռլինում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսին հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ Ալիևը նշել է, որ հայ-ադրբեջանական հաջորդ հանդիպումը նախատեսված է Ղազախստանում։ Նա հույս է հայտնել, որ այն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին ևս մեկ քայլ կլինի․ «Մենք պատրաստ ենք համագործակցել այն երկրների հետ, ովքեր կցանկանան մեզ այդ գործում օգնել»,- նշել է նա։