Այսօր Երևանում կմեկնարկեն Ամանորյա միջոցառումները

“Տոնական օրերին վարչական շրջանների և սանմաքրման ձեռնարկությունների պատասխանատուները պետք է աշխատեն շուրջօրյա գրաֆիկով: Պետք է բացառենք աղբի կուտակման դեպքերն ու հնարավոր տեղումների ժամանակ օպերատիվ կազմակերպենք սանմաքրման աշխատանքներն ինչպես կենտրոնական, այնպես էլ երկրորդական փոցողներում և բակային տարածքներում”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը հատուկ շեշտել է, որ տոնական օրերին պետք է ապահովել հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը և պատշաճ մակարդակով կազմակերպել ուղևորափոխադրումները: Բացի այդ, տրանսպորտի վարչության պատասխանատուներին Տարոն Մարգարյանը հանձնարարել է տրանսպորտի աշխատանքի մասին պարբերաբար զեկուցել:

Մեկնաբանել