Հունվարի 23-28 կընտրվի Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների նոր հանձնակատարը

Հիշեցնենք, որ մարդու իրավունքների Հանձնակատարի պաշտոնը սահմանվել է Եվրոպայի Խորհրդի շրջանակներում 1999թ.:Նա ընտրվում է Խորհրդարանական Վեհաժողովի կողմից նախարարների Կոմիտեի առաջարկած երեք թեկնածություններից’ վեց տարի ժամկետով: Թեկնածուի վերընտրության սկզբունքը չի գործում: Հանձնակատարը մարդու իրավունքների խախտումների անհատական բողոքներ չի դիտարկում: Ներկայիս մարդու իրավունքների հանձնակատար շվեյցարացի Թոմաս Համմարբերգը ընտրվել է 2006թ., նրա լիազորությունների ժամկետը սպառվում է 2012թ. մարտին:

Մարդու իրավունքների հանձնակատարը անկախ պաշտոնատար անձ է, որի խնդիրը կայանում է մարդու իրավունքների ոլորտում կրթության զարգացմանը նպաստելը, ուշադրությունը մարդու իրավունքների հանդեպ և դրանց հարգումը եվրոպական երկրներում:

Հաշվի առնելով, որ Հանձնակատարի գործունեությունը սերտորեն կապված է մարդու իրավունքների ազգային պաշտպանների’ օմբուդսմենների գործունեության հետ, կարևոր է, որ Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը լինի ուժեղ և անկախ օմբուդսմենի ինստիտուտի կողմնակից:

Կդառնա՞ արդյոք ետխորհրդային Լատվիայի ներկայացուցիչ Նիլ Մույժնիեկսը Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների երրորդ հանձնակատարը, ցույց կտան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի 2012թ. հունվարի 23-28-ը կայանալիք հերթական նիստի ընտրությունները:

Մեկնաբանել