Վիլշևսկի. Աբրահամը կեղտոտ հնարքների է դիմել

Միջինքաշային կարգում Եվրոպայի նախկին չեմպիոն Պետեր Վիլշևսկին (Լեհաստան), որը նախորդ շաբաթ Գերմանիայում պարտություն է կրել Արթուր Աբրահամից, մեղադրել է մրցակցին կեղտոտ հնարքներ օգտագործելու մեջ:

«Ցավոք, մրցավարը ոչինչ չէր ձեռնարկում, երբ Աբրահամը խփում էր ծոծրակիս: Անդրե Ուորդի դեմ մենամարտում մրցավարը հյուրին հասկացրեց, որ նման քայլերի համար նախազգուշացումներ է անելու: Եվ նա իսկապես չէր հարվածում ծոծրակին»,– Վիլշևսկիի խոսքը, ըստ Panarmenian.net-ի, մեջբերում է sportbox.ru-ն:

Լեհ բռնցքամարտիկը խոստովանել է, որ ոչ ոք չի տեսել տիպիկ Աբրահամին, և նա իրեն շատ ավելին կարող է թույլ տալ. «Գերմանիայում մրցավարներն անընդհատ աչք են փակում՝ թույլ տալով, որ Աբրահամը հաղթի կեղտոտ հարվածներով»:
Մրցավարների որոշմամբ՝ Վիլշևսկին Աբրահամին զիջել էր 118:109, 118:109, 119:108 հաշվով: