Արարատ Միրզոյանը ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում

«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Ունի վնասվածքներ։ Բարեբախտաբար կյանքին վտանգ չի սպառնում», գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել ԱԺ շենքի մոտ հավաքված մարդկանց խումբը ծեծի է ենթարկել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես են շրջափակում Միրզոյանի մեքենան, որից հետո նրան հանում մեքենայից և ծեծի ենթարկում։

Քիչ առաջ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնությունը ուղիղ եթերում դատապարտեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել