ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ՝ Ադրբեջանից պահանջելով ապահովել Գորիս-Շուշի ճանապարհին անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը

Նոյեմբերի 16-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում․ այս մասին տեղեկացնում է ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը։ Հաղորդագրությունում ասվում է․

«Նոյեմբերի 16-ին ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում, որով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից»:

Մեկնաբանել