Հաստատվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, առողջացել է 535 մարդ

Հայաստանում փետրվարի 1-ին կատարվել է 1 921 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 143 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 7 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Առողջացել է 535 մարդ։ Գրանցվել է մահվան 5 դեպք։

Փետրվարի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167 231 դեպք, որոնցից 158 335-ը՝ առողջացած, 3 089-ը՝ մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 035 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 651 914 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ տեղը՝ 167 231 դեպքով։ Վրաստանը գտնվում է 45-րդ տեղում՝ 258 351 դեպքով, Ադրբեջանը 50-րդ տեղում է՝ 230 296 դեպքով, Թուրքիան 9-րդ տեղում է՝ 2 485 182 դեպքով, Իրանը 16-րդ տեղում է՝ 1 424 596 դեպքով:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի։

Մեկնաբանել