Դիվանագետների կանայք հանուն խաղաղության դիմել են Ասմա Ասադին

Ասմա Ասադին նրանք խնդրել են իր ամուսնուն` նախագահ Բաշար Ասադին համոզել, որ դադարեցնի դաժան ճնշումները հակակառավարականների նկատմամբ:

Բարձրաստիճան դիվանագետների կանայք` Հուբերտա ֆոն Բոսս Վիտտինգը և Շեյլա Լայալլ Գրանտը, հաղորդում են, որ հոլովակը պատրաստվել է իրենց նախաձեռնությամբ:

Տեսանյութում նախագահի կնոջ ճոխ ու շքեղ կյանքի դրվագներն ընդմիջվում են սիրիացի` վիրավոր և սպանված երեխաների կադրերով:

Չորսրոպեանոց այս հոլովակում Ասմա Ասադին դիմելով անունով` նրանք նշում են. «Նրանք կարող էին լինել քո որդիները, ձայնդ բարձրացրու` հանուն երկրի խաղաղության, քեզ ի՞նչ է պատահել, Ասմա»:

Մեկնաբանել