Նոր բուրմունք` նոութբուք

Մինչև այս կային բուրմունքներ գերեզմանոցի, մարիխուանայի, նույնիսկ` ԴՆԹ-ի և այլ տարօրինակ հոտերով, սակայն բարձր տեխնոլոգիաների հոտով բուրմունք դեռ ոչ ոք չէր արտադրել:

Նշվում է, որ Eau de MacBook Pro արտադրանքն ունի ճիշտ նոր գնված և փաթեթից հանված Apple MacBook Pro-ի հոտը:

Air Aroma-ի մասնագետները երկար են աշխատել, որ ստանան ճշգրիտ համակարգչային բույր, և արդյունքում Eau de MacBook Pro-ն Չինաստանում արտադրված նոութբուքերի պոլիէթիլենային փաթեթի, տպագրական ներկի և ալյումինե կորպուսի հոտերի խառնուրդն է:

Այս խնդիրը լուծելու համար Air Aroma-ն համագործակցել է Հարավային Ֆրանիսայի գործընկերների հետ` նրանց հետ հետազոտելով սոսնձի, պլաստիկի, ռեզինի ու թղթի հոտային առանձնահատկությունները:

Մեկնաբանել