ԵԿԲ-ն տոկոսադրույքներն անփոփոխ թողեց

ԵԿԲ-ի կառավարիչների խորհուրդն այսօր կայացած նիստի ընթացքում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ տարեկան 1%-ի մակարդակում, ասված է կարգավորչի հաղորդագրությունում։ Դեպոզիտային տոկոսադրույքը ևս անփոփոխ է թողնվել՝ 0,25%, վարկավորման մարժային տոկոսադրույքը ֆիքսվել է տարեկան 1,75%-ի մակարդակում։ Որոշումը լիովին համընկել է փորձագետների կանխատեսումերին։

Տոկոսադրույքների վերջին իջեցումը ԵԿԲ-ն կատարել է 2011թ. դեկտեմբերին։ Այդ ժամանակ բազային տոկոսադրույքն իջեցվել էր 0,25 տոկոսային կետով՝ մինչև տարեկան 1%։

Մեկնաբանել