«Ազգային զբոսանքների» առաջին դատապարտյալները

Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել ոստիկանության նկատմամբ անհնազանդության մեջ: Երկուսն էլ իրենց մեղքն ընդունել են. հաղորդում է BBC-ն:

Այս երկու ընդդիմադիրների նկատմամբ սա երկրորդ վճիռն է. մայիսի 7-ին նրանց տուգանել էին հազարական ռուբլով:

Մոսկվայի հելսինկյան կոմիտեն և «Հանուն մարդու իրավունքների» կազմակերպությունը դատապարտել են այդ դատավճիռը: «Անհիմն 15 օր են տվել: Դա նշանակում է` շնորհավորել են մայիսյան պայծառ հաղթանակի առթիվ»,- ասել է ՄՀԿ-ի նախագահ Լյուդմիլա Ալեքսեևան:

Ուդալցովին և Նավալնուն ՌԴ քննչական կոմիտե էին հրավիրել չորեքշաբթի` առանց մասնավորեցնելու, թե ինչի համար: Նավալնին նշել էր, որ հինգշաբթի առավոտյան` որպես վկա, պիտի ներկա գտնվի Բոլոտնայա հրապարակի` մայիսի 6-ի դեպքերի քրեական դատավարությանը:

Նավալնին չի ընդունել, որ օրենք է խախտել: «Ժամը հինգին ես գնացի Բարիկադնայա, քանի որ ԶԼՄ-ներից իմացա, որ այնտեղ ազգային զբոսանք է, որը հսկում են ոստիկանները: Ժամը վեցին` առավոտյան, ոստիկանները դուրս նետվեցին մեքենաներից և սկսեցին ձերբակալել հավաքվածներին, այդ թվում և` ինձ»:

Մեկնաբանել