Միլանի լեգենդները կիրակի օրը հրաժեշտ կտան ակումբին

«Միլանի» երկու վետերաններ՝ Կլարենս Զեեդորֆը և Ֆիլիպո Ինձագին, այս կիրակի Իտալիայի առաջնության վերջին տուրի «Նովարայի» հետ խաղում կլինեն «Միլանի» մեկնարկային կազմում: Նրանց համար այդ խաղը «Միլանի» մարզաշապիկով Սան-Սիրո մարզադաշտում վերջինը կդառնա: Երկու ֆուտբոլիստների պայմանագիրը ավարտվում է հունիսին, և նրանք մրցաշրջանի ավարտից հետո կհեռանան ակումբից: Այս մասին հայտնում է Milannews.it-ն:

«Նովարայի» հետ խաղում Զեդորֆը և Ինձագին առաջին րոպեներից խաղադաշտում կհայտնվեն ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանիի խնդրանքով: Պիպո Ինձագիի համար այս խաղը «Միլանի» կազմում դառնա հոբելյանական 300-րդը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել