Վրաստանում հիմա լրագրողներին ավելի շատ են ծեծում

Համաժողովի մեծ սրահը լիքն է եղել: Տարբեր բախումների պատճառով իշխանության վերաբերմունքից տուժած լրագրողներն այստեղ եկել են Վրաստանի գրեթե բոլոր անկյուններից:

Ամենքն ունեցել են իրենք պատմությունը: Պաշտոնյաները, կառավարության անդամներն ու նրանց թիկնապահները լրագրողներին վիրավորել են, ծեծել, նրանցից խլել սարքավորումները կամ կոտրատել դրանք:

Ապրիլի 6-ին տեղի ունեցած բախման մասին է պատմել «Աչարա PS» գործակալության լրագրող Սուլհան Մեսխիձեն. «Երբ ես տեղ հասա և սկսեցի սյուժեն պատրաստել, ոստիկանության և բնակչության միջև բախումը գագաթնակետին էր հասել: Հանկարծ ինձ մոտ վազեց ոստիկանը և ուժեղ խփեց թիկունքից: Դրանից հետո, քանի որ ես չէի ընդհատել նկարահանելս, նա ինձ քարշ տալով հանեց ամբոխից, իսկ մյուս ոստիկանն առաջարկում էր ջարդուփշուր անել տեսախցիկս»:

Մեկնաբանել