Բանակն ընդվզեց, քանի որ պարտության բեռը բարդում էին բացառապես նրա վրա. Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը վստահ է՝ բանակն ընդվզեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, քանի որ իշխանությունը Զինված ուժերին պարտության հիմնական մեղավոր էր կարգում: Մարուքյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում նշում է, որ ստեղծված ծանր իրավիճակից միակ ելքը արտահերթ ընտրություններն են: Նա ասում է, որ իրենք պատրաստ են ստորագրել քաղաքական հուշագիր արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին:

Մեկնաբանել