Տիագո Սիլվան չի հեռանում Միլանից

«Միլանի» պաշտպան Տիագո Սիլվան մեկնաբանել է շրջանառվող այն լուրերը, թե ինքը պատրաստվում է հեռանալ իտալական ակումբից:

«Ղեկավարությունն ինձ համարում է մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, և մտադիր չէ վաճառել ինձ: Ես հետաքրքրված չեմ ոչ անգլիական, ոչ էլ իսպանական ֆուտբոլով: «Միլանում» ինձ լավ եմ զգում», – բրազիլացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:

Հիշեցնենք, որ Տիագո Սիլվայի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Բարսելոնան», որը տրանսֆերն իրականացնելու համար պատրաստ է վճարել 10 միլիոն եվրո և տալ կիսապաշտպան Տիագո Ալկանտարային:

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել