Ինքնաթիռների շքերթը բացեց Roland Garros մրցաշարը (ֆոտոշարք)

Մի քանի ժամ առաջ Փարիզում՝ Բուլոնյան անտառի մերձակայքում մեկնարկեց թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը՝ Roland Garros-ը։ Հողածածկի աշխարհի ոչ պաշտոնական առաջնությանը կմասնակցեն 256 կին և տղամարդ թենիսիստներ, ովքեր կպայքարեն երկու շաբաթ անց «Ֆիլիպ Շատրյե» մարզադաշտում կայանալիք եզրափակիչում հայտնվելու և գավաթը նվաճելու համար։ Իսկ մինչ այդ նրանք պետք է 8 խաղ անցկացնեն՝ բաղձալի նպատակին հասնելու համար։

Բացման արարողությունը շատ հետաքրքիր է ստացվել։ Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի մի քանի ինքնաթիռներ շքերթով անցել են Roland Garros-ի կորտերի վրայով՝ երկինքը զարդարելով Ֆրանսիայի դրոշի գույներով։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել