Տնտեսական ճնշումներ չեն լինի. Նաիրա Զոհրաբյան

 

«Մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, չպիտի կաշկանդվենք անհարկի ճնշումների մասին մտքերով,- ասաց նա,- ԲՀԿ-ում սեփականատերերը անօրինական գործունեությամբ չեն զբաղվում, որ մտահոգվեն հարկային մարմինների ստուգումներից»:

Անդրադառնալով նշված խնդրի հետ կապված մտավախությունն ունեցող ԲՀԿ-ականների` կուսակցությունից հեռանալու մասին լուրերին` Զոհրաբյանն ասաց. «Ես առավել քան վստահ եմ, ու միանշանակ կարող եմ հայտարարել, որ որևէ մեկը «Բարգավաճ Հայաստան»-ից դուրս չի գալու»:

Խորհրդարանական կոալիցիայի մաս չկազմելը նա քննարկման խնդիր չի համարում: «Պետք է դադարենք բաժանել սևի և սպիտակի. եթե կոալիցիայի մաս չես կազմում, չի նշանակում, որ պիտի կազմաքանդես. «Բարգավաճ»-ը շարունակելու է կառուցողական քաղաքականություն»,- ասաց նա: Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն իրականացնելու է համախմբման ռազմավարություն` ելնելով բացառապես հանրային շահից:

«Մենք ազատ ենք մեր համագործակցության ֆորմատում, եթե մենք տեսնենք, որ ներկայացվել է որևէ նախագիծ, և այդ նախաձեռնությունը համահունչ է մեր ծրագրերին և սպասարկում է ժողովրդի շահը, անկախ նրանից թե որ ուժն է ներկայացրել այդ նախագիծը, մենք կմիանանք այդ նախաձեռնությանը: Բարգավաճ Հայաստանը միանալու է ցանկացած` ժողովրդի շահերից բխող առաջարկության»,- ասաց Զոհրաբյանը: