Անգլիան և Ուկրաինան սև թևկապերով դուրս կգան խաղադաշտ

Անգլիայի և Ուկրաինայի հավաքականների ճամբարները ստացել են երկու ցավալի նորություն: Մահացել է Ուկրաինայի հավաքականի մարզիչ Անդրեյ Բալի մայրը: Իսկ Դենի Ուելբեքին տեղեկացրել են նրա հոր մահվան մասին:

Ցավակցական խոսքերով հանդես են եկել հավաքականների գլխավոր մարզիչներ Օլեգ Բլոխինը և Ռոյ Հոջսոնը: Ամենայն հավանականությամբ, հավաքականները խաղին դուրս կգան սև թևկապներով: Այս մասին հաղորդում է Sovsport.ru կայքը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել