Թռչող շշեր՝ Ազգային ժողովում

Օգոստոսի 25-ին Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը («Շիշ բռնող») հայտարարեց․ «Հիմա ես պաշտոնապես հայտարարում եմ՝ բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններն են»։ Պատգամավորի այս հայտարարությունից հետո պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ջրի շիշ նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ։ Միջադեպից հետո Ազգային ժողովում ծեծկռտուք սկսվեց։