- Վրաստանում ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլ է տեղի ունեցել
- Ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները
- Վրաստանում նորից խոսում են հեղափոխության մասին
- Նախագահը պարտադիր պատվաստման կոչով է հանդես եկել
-
ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը․
ՀԱՊԿ առնվազն երկու երկիր մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այս մասին մայիսի 22-ին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ուզում եմ ուղիղ ասել՝ 2020-ի նախապատրաստությանը մասնակցել են մեր դաշնակիցները ու ես ՀԱՊԿ առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը։ Այդ երկրները հնարավոր է իմիտացիա են ուզում ստեղծել, թե մեզ օգնել են կամ օգնում են, բայց ուզում եմ ասել՝ այդ պատերազմը նույնիսկ Լեռնային Ղարաբաղի մասին չի եղել»,- հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ այդ պատերազմի նպատակը եղել է ՀՀ-ի չգոյությունը։ Ըստ նրա՝ այդ ակնկալիքը չի արդարացել, բայց այդ ուժերը փորձել են խնդիրները լուծել նաև 2021-ի մայիսին ՀՀ […]
-
«Չակնկալիքների շարժումը տանում է դեպի չպետություն և չինքնիշխանություն»․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ղեկավարած «Տավուշը հանուն հայրենիքի» «չակնկալիքների շարժումը» տանում է դեպի «չպետություն և չինքնիշխանություն»։ «Մարդիկ, ովքեր ասում են՝ մենք չակնկալիքների շարժում ենք անում, այդ չակնկալիքների շարժումն ուղիղ տանում է դեպի չպետություն, չանկախություն, չինքնիշխանություն և չքաղաքացիություն։ Նրանք ուզում են, որ ՀՀ-ում մարդիկ Երևանի կենտրոնի սրճարանում նստած երազեն Կարսի մասին և այդպիսով կորցնեն Երևանը։ Այստեղ է իրական Հայաստանի և պատմական Հայաստանի տարբերությունը։ Նրանք ուզում են, որ մարդիկ իրական Կապանում նստած երազեն Զանգելանի կամ, ինչպես իրենք են ասում, Սանասարի մասին և դրանով կորցնեն իրական Կապանը»,- մայիսի 22-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետը։ […]
-
Կշարունակվի՞ արդյոք սահմանազատումը
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և սահմանազատման գործընթացի հետ կապված գլխավոր խնդիրները։ Անդրադարձ է կատարվում նաև ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին։
-
Արցախը՝ Ադրբեջանի բռնազավթումից հետո․ մաս 1՝ Հադրութ
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Վերջին շրջանում տեղեկություններ են տարածվում Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած բնակավայրերում ավերումների մասին։ #CivilNetCheck-ը արբանյակային լուսանկարների օգնությամբ ուսումնասիրել է Ադրբեջանի վերահսկողոթյան տակ անցած նախկին ԼՂԻՄ-ի տարածքում տեղի ունեցած ավերածություններն ու փոփոխությունները։ Հոդվածաշարի առաջին հոդվածում ներկայացվում է Հադրութի շրջանի գյուղերի վիճակը։ 2020-ին Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցավ Լեռնային Ղարաբաղի 121 բնակավայր, այդ թվում՝ ավելի քան 50 բնակավայր նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) տարածքից։ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու ամբողջական էթնիկ զտման հետևանքով ԼՂ-ն ամբողջությամբ անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Հադրութի շրջանի գյուղերը 2015-ի մարդահամարի համաձայն՝ Հադրութի շրջանի ընդհանուր բնակչությունը 12 000 էր։ Արբանյակային […]
-
Իրանի նախագահի պաշտոնակատարը Փաշինյանին վստահեցրել է՝ բոլոր ծրագրերը շարունակական կլինեն
Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և մյուս պաշտոնյաների մահվան կապակցությամբ։ «Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի»,- ասված է հաղորդագրությունում։ Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական […]
-
Վազաշեն, Տավուշ․ մաշվող գյուղի առօրյան
Տավուշի Վազաշեն գյուղը հայտնի է եղել խաղողագործությամբ, բայց այսօր այստեղ աշխատանքի լուրջ խնդիր կա։ Բնակչությունը գնալով պակասում է։ Գյուղում դեռ շատ են 90-անների պատերազմում հրետակոծված տները։ Առօրյայի, կրակոցների պատճառով տունը լքելու, գյուղի ինքնապաշտպանական մարտերի ու համեղ թուզի մասին են պատմում սահմանամերձ Վազաշենի բնակիչները։
-
Դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում և Երևանի կենտրոնում
Դատախազությունը պահանջում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ։ «Հակակոռուպցիոն դատարանը մայիսի 15-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը»,- ասված է հաղորդագրությունում։ Դատախազությունը, մասնավորապես, պահանջում է Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը կամ դրա միջին շուկայական արժեքը՝ 181 մլն դրամ, ինչպես նաև ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը կամ գույքի ձեռքբերման արժեքը՝ ավելի քան 2 մլն դոլար։ Ըստ հայցադիմումի՝ Վիգեն Սարգսյանից պետք է բռնագանձվի նաև 255,4 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, և 172,4 […]