ԵՄ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածության աճի կապակցությամբ:

«Մտահոգված եմ այս շաբաթ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճով: Կարևոր է չեզոքացնել, անդրադառնալ պատճառներին և ներգրավվել համապարփակ կարգավորման ուղղությամբ աշխատանքներում»,- Թվիթերի իր էջում գրել է Տոյվո Կլաարը:

Նոյեմբերի 14-ին ադրբեջանական ստորաբաժանումները փորձել էին դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ։ Ժամը 19։00-ի դրությամբ իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայունացել էր։

Մեկնաբանել