Արդյոք Խծաբերդն ու Հին թաղերը հայկակա՞ն գյուղեր են․ Տիգրան Աբրահամյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին

Դեկտեմբերի 8-ի Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե արդյոք պատերազմից հետո Ադրբեջանին անցած երկու գյուղերը՝ Խծաբերդն ու Հին թաղերը, հայկակա՞ն են, թե՞ ոչ, և ինչո՞ւ այդ գյուղերի վերադարձի հարցը առ այսօր օրակարգում չէ։ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան նշեց, որ այդ թեմաները «պարունակում են պետական շահերին առնչվող ու գաղտնիք պարունակող մի շարք տեղեկություններ», որոնք պետք է լրացուցիչ քննության առարկա դառնան։

Մեկնաբանել