Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր պաշտոնանկության գործընթացին զուգահեռ 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր է ստորագրել։

«Սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեր արձագանքի և ջերմ խոսքերի համար։ Ես էլ ձեր տրամադրությունը բարձրացնեմ։ Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտերը։ Հաջորդ տարի կունենանք արդեն ընդհանուր 1 000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտի պարկը թարմացրած կլինենք ավելի քան 60 %-ով՝ ունենալով արդեն շուրջ 520 նոր ավտոբուս»,- գրել է Մարությանը։

Երևանի ավագանու անդամները քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու համար արդեն 38 ստորագրություն է հավաքվել։

Մեկնաբանել