Հայաստանում «օմիկրոն» չկա․ Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը

Հունվարի 5-ին հաստատվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք, իրականացվել՝ 5 164 թեստավորում։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 103 անձ առողջացել է, գրանցվել է մահվան 3 դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345 255 դեպք, որոնցից 332 304 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3 451 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7 989 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1 511 է:

ՀՀ կառավարության նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ շարունակվում է պատվաստումային գործընթացը։ Նրա փոխանցմամբ՝ ներկայում իրականացվում են նաև խթանիչ պատվաստումներ, այսինքն՝ գերատեսչությունից հորդորում են ստանալ նաև խթանիչ պատվաստանյութ այն անձանց, որոնք վեց ամիս առաջ են պատվաստվել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ներկայում Հայաստանում տարածում չի գտել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը։

Մեկնաբանել