Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող ՀԿ-ները և կուսակցությունները

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդում ընդգրկվող հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական կուսակցությունները։

Հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերից վարչապետի որոշման չափանիշներին բավարարող ճանաչված թվով 5 հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝

1. «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ (թեկնածու՝ Արթուր Սաքունց):

2. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ (թեկնածու՝ Դանիել Իոաննիսյան):

3. «Իրավունքի եվրոպա» ՀԿ (թեկնածու՝ Տիգրան Եգորյան):

Արտախորհրդարանական կուսակցությունների կողմից ներկայացված հայտերից ընտրվել են ներքոնշյալ թեկնածուները՝

1. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (թեկնածու՝ Էդմոն Մարուքյան).

2. «Հանրապետություն» կուսակցություն (թեկնածու՝ Մասիս Մելքոնյան):

«Թեկնածուների ցանկը ներկայացվելու է վարչապետի աշխատակազմ և ենթակա է հաստատման Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման մասին վարչապետի որոշմամբ՝ խորհրդի ամբողջական կազմի հետ միասին»,- տեղեկացնում է արդարադատության նախարարությունը։

Վարչապետի որոշման համաձայն արդարադատության նախարարության կողմից 2021թ․ դեկտեմբերի 21-ին հայտարարվել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամների թեկնածուների մրցույթ։ Մրցույթի մասնակցելու հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում գրանցված 7 հասարակական կազմակերպություններ և 5 արտախորհրդարանական կուսակցություններ:

Մեկնաբանել