Քրիստինե Գրիգորյանն ասաց, թե ինչ չի անելու ՄԻՊ դառնալու դեպքում

Ազգային ժողովում քննարկվում է Մարդու իրավունքների նոր պաշտպանի թեկնածության հարցը։ Հունվարի 21-ի նիստին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում իր թեկնածուին՝ Քրիստիննե Գրիգորյանին։

Ելույթում Գրիգորյանն անդրադարձավ իր հասցեին հնչած այն մեղադրանքներին, որ Ազգային ժողովում ներկայացրել է հայհոյանքն ու այլ ծայրահեղ վիրավորանքը քրեականացնող նախագիծը։ «Կարծիքս այն առումով չի տարբերվում, որ հայհոյանքն ազատ խոսք չէ»,- նշեց Գրիգորյանը։

Նա խոստացավ, որ ընտրվելու դեպքում հետ չի վերցնելու Մարդու իրավունքների պաշտպանի՝ Սահմանադրական դատարան ուղարկած դիմումները. «Կարծում եմ՝ անկախ տարբեր հարցերի վերաբերյալ մեր հնարավոր տարբեր մոտեցումներից՝ հաստատության ինստիտուցիոնալ զարգացումը շատ ավելի կարևոր նպատակ է»։

Մինչ այս Գրիգորյանը ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալն էր։ Մարդու իրավունքների գործող պաշտպան Արման Թաթոյանը այդ պաշտոնին ընտրվել է 2016-ի փետրվարի 23-ին։ Նա նույնպես մինչ այդ արդարադատության փոխնախարարն էր։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել