Պաշտոնանկություններ զինված ուժերի գլխավոր շտաբում

Նախագահի հրամանագրերով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի 4 վարչության պետեր ազատվել են պաշտոններից։

Պաշտոնից ազատվել է զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ – ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2019թ. նոյեմբերի 28-ին:

Մեկ այլ հրամանագրով Արմեն Հարությունյանն ազատվել է ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու պետ – վարչության պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի մայիսի 25-ից։

Արթուր Պողոսյանն ազատվել է բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից (նշանակվել էր 2020-ի մարտի 20-ին), իսկ Արմեն Առուշանյանը՝ ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից (նշանակվել էր 2021-ի օգոստոսի 17-ին):

Ավելի վաղ նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել էր գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

Մեկնաբանել