Ադրբեջանը ականանետից կրակել է Խնուշինակի ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրկին ականանետ են կիրառել, այս անգամ ականներն արձակվել են Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ։

«Մարտի 9֊ին` ժամը 14։00֊14։30 սահմաններում, Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը խախտել է հրադադարը` նորից կիրառելով 60 մմ տրամաչափի ականանետ։ Արձակվել է 4 հատ ական»,- հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

Գերատեսչությունից տեղեկացնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։

***

Մարտի 8֊ին ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից երեք ական էր արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ։