Արևելքի գաղութների պահպանումն առաջնահերթ է. Արամ Ա

Ըստ Մեծի Տանն Կիլիկիո պաշտոնական կայքի` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը մշտական կապի մեջ է Սիրիայի հայության հոգևոր և համայնքային պատասխանատուների հետ և հատուկ հոգածությամբ և գնահատանքով է հետևում նրանց աշխատանքներին: Տեղեկանալով որոշ ընտանիքների տնտեսական դժվարությունների մասին` Վեհափառ Հայրապետն անմիջապես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից գումար է տրամադրել Ազգային առաջնորդարանին` սննդի և այլ կարիքների համար, ինչպես նաև կարգադրել է Մեծի Տանն Կիլիկիոյ թեմերին նյութապես աջակցել Սիրիայի ազգային վարժարաններին և սիրիահայերին:

«Միջին Արեւելքի գաղութներու կենսունակ ու կազմակերպ պահպանումը առաջնահերթութիւն է՝ մեկնելով մեր ազգի ընդհանրական եւ գերագոյն շահերէն: Լիբանանի հայութիւնը մնաց կանգուն լիբանանեան ահաւոր պատերազմի օրերուն, շնորհիւ իր հաւաքական կամքին, հաւատքին ու միասնականութեան: Նոյնը կոչուած է կատարելու Սուրիոյ հայութիւնը: Արդ, զգացական արտայայտութիւններ ունենալու կամ թելադրութիւններ կատարելու ժամանակը չէ: Հարկ է գործնապէս զօրավիգ կանգնիլ Սուրիոյ հայութեան, որպէսզի ան կարենայ յաղթահարել ներկայ դժուարութիւնները»,- ասել է կաթողիկոսը:

Մեկնաբանել