Փաշինյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է ԼՂ կարգավորման, խաղաղության հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Վարչապետն ընդգծել է հայ-ամերիկյան համագործակցության, ռազմավարական երկխոսության ակտիվացումը և կարևորել ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի հստակ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանային կայունությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնորդվում է խաղաղության հաստատման օրակարգով և բարձր է գնահատում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների շարունակական օժանդակությունն այդ գործընթացին»,- ասված է հաղորդագրությունում։

Լին Թրեյսին վերահաստատել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը․ «Այս համատեքստում Լին Թրեյսին հիշատակել է օրեր առաջ ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ունեցած հեռախոսազրույցը, ինչպես նաև ամերիկյան կողմի գոհունակությունը հայտնել երկկողմ հարաբերությունների ակտիվացման գործում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ջանքերի կապակցությամբ»։

Մեկնաբանել