Հարևաններն ընդդեմ Տիգրան Ուրիխանյանի․ նախկին պատգամավորի կառուցապատումը հասել է դատարան

«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ու Առինջի Դուրյան թաղամասի բնակիչները այս տարվա սկզբից սկսել են իրար դատի տալ։ Պատճառը Դուրյան թաղամասի 13-րդ փողոցում Ուրիխանյանի տան կառուցապատումն է։ Ուրիխանյանը վերակառուցում է գոյություն ունեցող իր տունը և երկու նոր բնակելի տներ կառուցում, սակայն հարևանները պնդում են, թե բազմաբնակարան շենքի նման նա վաճառքի է դրել իր բնակարանները, մինչդեռ դրա թույլտվությունը չունի։

Մեկնաբանել