Մահապատիժը վերականգնելու մասին հայտարարությունը հուսահատության նշան է. ՄԻՊ

«Ժողովրդավարական երկրների համար անգամ տեղին չեն մահապատժի վերականգնման մասին խոսակցությունները: Պետական դավաճանության դեպքերի հետ կապված իրավիճակը շատ մտահոգիչ է, սակայն չեմ կարծում, որ դրա լուծումները պետք է փնտրենք՝ Սահմանադրության մեջ ինչ-որ երաշխիքներ իջեցնելով»,- նշում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում:

Մեկնաբանել