Վախճանվել է Եղիսաբեթ II թագուհին

Շոտլանդիայի Բալմորալ ամրոցում իննսունվեց տարեկանում վախճանվել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհին, հաղորդել է Բուքինգհեմյան պալատը։

Եղիսաբեթ թագուհին գահակալում էր 70 տարի։

Եղիսաբեթ II-ը ծնվել էր 1926-ի ապրիլի 21-ին։ Գահ էր բարձրացել 1952-ին։ Նա նաև Ազգերի բրիտանական համագործակցության 15 երկրների թագուհին էր, Անգլիական եկեղեցու գլուխը, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատարը, գնդապետ։

Եղիսաբեթ II-ը 1953-1961 թվականներին նաև Հարավային Աֆրիկայի թագուհին էր։

Ամենաերկար գահակալող միապետն էր Մեծ Բրիտանիայի պատմության մեջ։ 2015-ի հունվարի 24-ից համարվում էր աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Մեկնաբանել