Լոռու մարզում գործող Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումից առաջացած պոչանքները աղտոտում են Ձորագետը: Այս կարծիքին են Ստեփանավանի բնակիչները:
Շնորհակալություն ԷկոԼուր Տեղեկատվական ՀԿ-ին տրամադրած տեսանյութի համար:
Լոռու մարզում գործող Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործումից առաջացած պոչանքները աղտոտում են Ձորագետը: Այս կարծիքին են Ստեփանավանի բնակիչները:
Շնորհակալություն ԷկոԼուր Տեղեկատվական ՀԿ-ին տրամադրած տեսանյութի համար:
Հայաստանն Ադրբեջանի հետ սկսել է սահմանազատման և սահմանագծման գործընթաց։ Աշխատանքները մեկնարկել են սահմանամերձ Տավուշից, որի բնաիչները բողոքում են Ադրբեջանին տարածքներ հանձնելու դեմ։ Ինչ են այս ամենի մասին մտածում սյունեցիները՝ ՍիվիլՆեթի ռեպորտաժում։
Հայաստանն ու Հունգարիան համաձայնության են եկել փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացելու շուրջ։ Այդ մասին մայիսի 6-ին Բուդապեշտում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։ «Ուրախ եմ, որ եկել ենք եզրակացության, որ պետք է փոխադարձաբար միմյանց մայրաքաղաքներում դեսպանություններ բացենք: Այս պահի դրությամբ ունեինք հյուպատոսություններ։ Անցյալ մեկուկես տարիների մեր լավ ու աշխատող տնտեսական կապերի շնորհիվ հավատացած ենք, որ վաղուց արդեն ժամանակն է, որ դեսպանություններ բացենք երկու երկրներում»,- ասել է Սիյարտոն։ Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը նաև հայտնել է, որ այս տարվա հուլիսիս տրվելու է երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթի մեկնարկը՝ Wizz […]
Հայկ Ղազարյան ՍիվիլՆեթը շարունակում է ներկայացնել 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի դրվագները։ Այս անգամ կներկայացնենք Մաճկալաշեն-Կարմի Շուկա ուղղությունը։ Այս դիրքերում պահպանություն էր իրականացնում Մարտունու շրջանի բնակչությունից կազմված 31-րդ աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հիմնական դիրքերն են եղել՝ №322-ը, 321-ը, 320-ը և 319-ը (տե՛ս՝ Պատկեր 1)։ Գումարտակի հրամանատարն էր Սամվել Պետրոսյանը։ Այդ հատվածը Ամարասի վանքի մոտ գտնվող երկու՝ 324 և 323 մարտական դիրքերի շարունակությունն է (տե՛ս` Պատկեր 1), որին ՍիվիլՆեթը անդրադարձել է «Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ» հոդվածում։ Պատերազմի սկիզբը 31-րդ աշխարհազորային գումարտակի շտաբի պետ Մհեր Սահակյանը պատմում է, որ պատերազմից առաջ աշխարհազորի ընդհանուր հրամանատարը հաղորդագրություն էր ուղարկել, որ «մոբերը կցենք […]
Սեպտեմբերի տեղահանությունից հետո Մովսես գյուղում հաստատվել է արցախցի յոթ ընտանիք՝ երեսունյոթ հոգի։ Այստեղ է ապրում Արցախի Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղից տեղահանված Էդգար Բեգլարյանի ընտանիքը։ Կինը հենց Մովսես գյուղից է. հարս էր գնացել Արցախ, այսօր էլ կրկին Մովսեսում է։ Ապրում են անհատույց տրամադրված տանը, որը մտադիր են հետագայում գնել։ Հիմնական աշխատանք չունեն, զբաղվում են անասնապահությամբ ու հույս ունեն, որ դա կդառնա իրենց ապրուստի միջոցը։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բուդապեշտ այցի ընթացքում Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Մասնավորապես, Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում Պետեր Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2024-2025թթ. համագործակցության մասին համաձայնագրեր։ «Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպման օրակարգում եմ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ»,- տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, նշում է, որ Հայաստանում իշխանափոխության հնարավորություն չի տեսնում։ Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026-ին։ Դիտարկմանը, թե 2018-ին «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաքային պայքարով եկավ իշխանության, Սիմոնյանն ասաց․ «2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց ընտրելու իր իրավունքը։ Հաջորդ իշխանությունները կարող են ձևավորվել միայն ընտրությունների միջոցով»։ *** Սահմանազատման դեմ Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվո Երևան։ Ցուցարարները նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին մայիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մարտի 15-17-ը Ռուսաստանի անցկացված նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը վերընտրվել էր այդ պաշտոնում՝ հավաքելով ձայների ավելի քան 87 տոկոսը: ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է մայիսի 7-ին։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը Մոսկվա կմեկնի մայիսի 8-ին՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։