ԵՄ-ն ավելի լուրջ ներկայություն է ունենալու Հայաստանում, քան 40 դիտորդներն են. Գայանե Աբրահամյան

Եվրամիության դիտորադական առաքելությունը կարևոր քայլ է՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին կայունացնելու համար, սակայն մեծ ակնկալիքներ ԵՄ-ից, հատկապես Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու առումով, պետք չէ ունենալ․ այդ մասին նշում է հանրային գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նշելով, որ օրեր առաջ քաղհասարակության մի խումբ ներկայացուցիչներ Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ պաշտոնյաների հետ, Աբրահամյանն ասաց, որ Եվրամիությունում հասկանում են, որ Ադրբեջանի կազմում Արցախի ժողովորուդը վտանգված է, իսկ ՀՀ տարածքով արտատարածքային միջանցքի բացումը՝ անընդունելի:

Մեկնաբանել