ՀՀ-ն չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով բանակցություններին․ Ալեն Սիմոնյանը՝ «Ազատության»-ը

Հայաստանը չի ներգրավվելու Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին։ Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման։

«Ազատության» հետ զրույցում այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է հանգուցալուծվելու Լաչինի միջանցքի հարցը, հատկապես որ տարաձայնություններ են ի հայտ եկել Արցախի և Հայաստանի միջև։ Մասնավորապես, Արցախի Անվտանգության խորհուրդը հայտարարեց, թե Փաշինյանի ասուլիսում հնեչցրած տեսակետներն և պնդումները հակասում են Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

Ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով։ Ազգային ժողովի նախագահը պնդում է, որ եթե Հայաստանը կողմ դառնա, ուրեմն չեղյալ կհայտարարի եռակողմ հայտարարությունը։ Սիմոնյանը չբացառեց, որ հենց Ադրբեջանի նպատակը դա է՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։ Ըստ նրա, Հայաստանի արտգործնախարարը նաև այդ պատճառով չմասնակցեց իր ռուս և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ Մոսկվայում դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպմանը։

– Դուք կարծում եք, որ ճիշտ չէ, որ այս հարցով Հայաստա՞նը որոշակի բանակցություններ վարի, և միայն Արցա՞խը պետք է Լաչինի միջանցքի հարցով զբաղվի։

– Իսկ Հայաստա՞նն է փակել Լաչինի միջանցքը։ Իսկ Հայաստանը ինչի՞ հաշվին վարի էդ բանակցությունները։

– Որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմ։

– Իր կողմից որևիցե քայլ եռակողմ համաձայնագրի մեջ կա՞, որը վերաբերվում է Լաչինի միջանցքին։ Ոչ, չկա։ Ինչի՞ ենք ուզում մենք եռակողմ համաձայնագիրը, որը հիմք է հանդիսանում Արցախում ապրող հայերի, Լեռնային Ղարաբաղի անվանման և մնացած բաների համար, մենք առ ոչինչ սարքենք մեր գործողություններով։ Այսինքն՝ էն պահից սկսած, երբ որ դու մտնում ես այդ խոսակցության մեջ որպես կողմ, դու չեղյալ ես համարում նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

Բայց դու կողմ ես նոյեմբերի 9-ի հայտարարության, դու նաև երաշխավորն ես, որ կատարվի այդ հայտարարությունը։

– Երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է։ Հենց հակառակորդի նպատակը, ես չեմ բացառում, որ Հայաստանը ներքաշելն է այդ խոսակցության մեջ։ Եվ նաև ենթադրում եմ, որ հենց Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար։ Որպեսզի, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Մենք ինչի՞ պետք ա մտնենք էդ խոսակցության մեջ։ Այո, մենք ամեն ինչ կանենք, որ Լաչինի միջանցքը բացվի, որ այն պարտավորությունները, որոնք որ ստանձնվել են կողմերի կողմից նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ի կատար ածվեն։ Բայց մտնել այդ խոսակցության մեջ և ինչ-որ ձևով նոր գործընթաց սկսել, դրանով նոյեմբերի 9-ը սարքել առ ոչինչ, դա, կարծում եմ, սխալ կլինի։

– Այսինքն՝ Հայաստանը չի գնալու որևէ բանակցության Լաչինի միջանցքի հարցով։

– Մենք Լաչինի միջանցքի հետ կապված բանակցություններ են եղել, որ դրա պատճառով չենք գնացել էդ բանակցություններին և արտգործնախարարների հանդիպմանը։ Եվ դա մեր համար օրակարգային առաջնային խնդիր է, բայց կողմ դառնալ և սկսել քննարկել, թե դրա դիմաց մենք ինչ ենք անելու կամ բան, մենք չենք պատրաստվում։ Հայաստանից կտոր առ կտոր ինչ-որ զիջումներ են փորձելու բան անեն՝ Արցախի ժողովրդին էսպես ասած պատանդ պահելով։ Հայաստանը չպետք է գնա դրան, և մենք չենք գնալու դրան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել