Վրաստանի բնակիչներն իրենց ապահով են զգում. Gallup

Վրաստանը 91,5 բալով առաջատար դիրքերում է՝ երկրի քաղաքացիների՝ իրենց ապահով զգալու տեսանկյունից: Այսպիսի տվյալներ է պարունակում ամերիկյան Gallup սոցիոլոգիական ընկերության հարցումը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:

Հարցումն անցկացվել է աշխարհի 143 երկրում:

Վրաստանը՝ ըստ բնակիչների՝ անվտանգ զգալու մակարդակի գերազանցում է ինչպես Հարավային Կովկասի, այնպես էլ հետխորհրդային, եվրոպական և ասիական մի շարք երկրների:

Հետխորհդային երկրների շրջանում միջին բալը կազմել է 51,5, Հայաստանում՝ 75, Ադրբեջանում ՝ ևս 75:

Վերջին տարիներին Վրաստանում անցկացվել են մի շարք բարեփոխումներ ներքին գործերի նախարարության համակարգում, կազմակերպված հանցագործության, կոռուպցիայի, «օրենքով գողերի» դեմ պայքարի հարցում:

Մեկնաբանել