Աշոտ Երամիշյան. Արցախյան առաջին պատերազմի վավերագրողը

Լուսանկարիչ Աշոտ Երամիշյանը Արցախյան առաջին պատերազմի վավերագրողներից է։ Արհեստանոցի լուսանկարիչ էր, երբ սկսվեց արցախյան շարժումը։ Երամիշյանը պատմում է, թե ինչպես է արհեստանոցի լուսանկարչից կամաց-կամաց փոխակերպվել պատերազմի ֆոտոլրագրողի։ «Շատ բաներ չգիտեի, որ, օրինակ, Գրադի հետևից չի կարելի նկարել և այլն»,- ասում է Երամիշյանը։ Նրան են պատկանում մի շարք հայտնի լուսանկարներ, որոնք այսօր առանց հեղինակային ստորագրության տարածվում են համացանցում։ ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանը Աշոտ Երամիշյանի հետ զրուցել է անցյալից՝ թերթելով նրա լուսանկարների ալբոմը։

Մեկնաբանել