Քաղաքապետարանը խոստացել է լուծել «Այբ»-ի ճանապարհի արգելապատնեշի խնդիրը

Երևանի քաղաքապետարանը խոստացել է լուծել դեպի «Այբ» տանող ճանապարհի արգելապատնեշի խնդիրը։ Այդ մասին ՍիվիլՆեթին հայտնեցին «Այբ»-ում սովորող աշակերտների ծնողները։

Քաղաքապետարանից ծնողներից մեկի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ լրացուցիչ ուսումնասիրության արդյունքներով՝ անհրաժեշտ ճանապարհային նշանները կտեղակայվեն»։ Բացի այդ, տեղեկացրել են, որ կքննարկվի ճանապարհի բարեկարգման հարցը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի 2023-ի աշխատանքային ծրագրերում ներառելու հնարավորությունը։

Խնդրին ՍիվիլՆեթն անդրադարձել էր հունվարի 31-ին։ Թբիլիսյան խճուղուց դեպի «Այբ» դպրոց տանող ճանապարհի արգելապատնեշը խորհրդային տարիներին է կառուցվել, սակայն այսօր այն գոյություն չունի։ Տեղի բնակիչների ու աշակերտների ծնողների խոսքով՝ ճանապարհին ստեղծվել է վտանգավոր իրավիճակ․ հարկավոր է արգելապատնեշը վերականգնել, որպեսզի մեքեաները չգլորվեն ներքև։

Մեկնաբանել