Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել

Ապրիլի 10-ին Վայոց ձոր կատարած այցի ժամանակ 47-ամյա կինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց է նետել։ Վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու փորձի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կինը ձերբակալվել է, որոշ ժամանակ անց ազատ արձակվել։

«Ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկ է մոտեցել 47-ամյա մի կին։ Վերջինս չենթարկվելով ոստիկանության ծառայողների կողմից բազմիցս ներկայացված օրինական պահանջներին և անտեսելով վերջիններիս հորդորները՝ ժամը 14:40-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի առանձնատներից մեկի բակում ՀՀ վարչապետի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով փորձել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրել, այն է՝ իր մոտ գտնվող անձրևանոցը դիտավորությամբ նետել է վարչապետի ուղղությամբ»,- ասված է քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել