«Որոշ ծրագրեր քննարկվում են»․ Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել է հաջորդ շաբաթ Մոսկվայում Պուտին-Փաշինյան հնարավոր բանակցությունների վերաբերյալ հարցին։

«Առաջ չընկնենք, որոշակի ծրագրեր քննարկվում են։ Քննարկումներն ավարտելուց հետո մենք համապատասխան հայտարարություն կանենք: Առայժմ դա վաղաժամ ենք համարում»,- մայիսի 5-ին լրագրողներին ասել է Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մայիսի 4-ին Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա։ Փաշինյանը չի հստակեցրել, թե ինչ օրակարգով է գնում Ռուսաստան և ինչ հանդիպումներ են նախատեսված։

Մեկնաբանել