Փոթորիկ մի բաժակ ջրում․ Արցախում թեժանում է ներքաղաքական պայքարը

  • Ռուս խաղաղապահների նոր հրամանատար Ալեքսանդր Լենցովը Բաքվից վերադարձավ ու ոչ մի դրական պատասխան չբերեց: Լաչինի միջանցքում ադրբեջանցիների ապօրինի անցակետն իր տեղում է և արդեն անգամ խոչընդոտում է Կարմիր խաչի ելումուտը:
  • Մայիսի 9-ին «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով հանրահավաք տեղի ունեցավ։ Ելույթ ունեցավ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Այդ օրը երեկոյան ադրբեջանցիները «տոնական» հրավառություն արեցին Ստեփանակերտի գլխին՝ հիշեցնելով, թե ում է պատկանում Շուշին:
  • Հանրահավաք է նախապատրաստում նաև ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
  • Արցախում թեժանում է ներքաղաքական կյանքը:
  • Չնայած այս ամենին, Արցախում փորձում են հետ վերադարձնել պետության պարտքերը։ Առ այսօր 71 ֆիզիկական և 91 իրավաբանական անձանց զգուշացրել են Արցախի ներդրումային հիմնադրամի նկատմամբ 52 միլիարդ դրամի պարտավորությունները մարել։

Մեկնաբանել