Գլխավոր Լրահոս

Թուրքիայի տնտեսության վիճակն ազդում է համայնքային մարմինների վրա

Թուրքիայի տնտեսության վիճակն ազդում է համայնքային մարմինների վրա

ՍիվիլՆեթը հարցազրույց է ունեցել Պոլսում լույս տեսնող «Մարմարա» օրաթերթի հրատարակության տնօրեն Արի Հատտէճեանի հետ։

- Պարոն Հատտէճեան, որո՞նք են Պոլսո հայ համայնքի առջև ծառացած հիմնական խնդիրները։

- Կարծում եմ՝ քաղաքական բնույթի բարդ հարց է: Բայց որպես լրագրող կարող եմ ասել, որ համայնքի ամենամեծ խնդիրներից մեկը ոչ միասնականությունն է, քանզի չենք կարողանում համախմբվել և համատեղ ուժերով հարցեր լուծել: Ֆինանսական խնդիրների ենք բախվում: Թուրքիայի տնտեսության վիճակն անմիջականորեն ազդում է հայկական դպրոցների և համայնքային այլ մարմինների վրա: Անշուշտ, ունենք վաքըֆներ, որոնց մեջ կան իհարկե ֆինանսական մեծ կարողություններով աչքի ընկնող հաստատություններ, որոնք փորձում են օգնել դպրոցներին, համայնքային կարիք ունեցող կազմակերպություններին, ընչազուրկ մարդկանց, սակայն այդ ջանքերը բավարար չեն: Կարծում եմ պետք է միանալ, համախմբվել ընդհանուր ծրագրերի շուրջ: Ցավոք, սա է, որ մեզ չի հաջողվել իրականացնել: Վաքըֆներում նոր ղեկավարություն է ընտրվել և հույս ունենք, որ նոր պատասխանատուները ավելի արդյունավետ քաղաքականություն կորդեգրեն ընդհանուր խնդիրների լուծման համար:

- Ինչպե՞ս եք օրաթերթը հասցնում ընթերցողներին, ովքե՞ր են նրանք։

- Թերթը տպվում է ամեն օր՝ կեսօրին: Ունենք առաքիչներ, որոնք գալիս են, թերթը տանում և տարածում հայաբնակ թաղամասերում՝ ընդհուպ մինչև հասցնելով ընթերողների տները: Իսկ առաքիչների մյուս մասը թերթերը հանձնում է խանութներին, որոնք էլ գնում են դրանք:

- Ինչպե՞ս կգնահատեք հայոց լեզվի իմացությունը հայ համայնքում։ Այն ազդու՞մ է թերթի տպագրության քանակի վրա:

- Դժբախտաբար, հայ համայնքում աստիճանաբար հեռանում են հայախոսությունից՝ դառնալով ամբողջովին թրքախոս: Որպես կանոն, դժվարանում են հայերեն կարդալ, անգամ դժվարությամբ են խոսում, հաղորդակցվում: Անշուշտ, այդ գործոններն ազդում են մեր թերթի՝ «Մարմարայի» գործունեության վրա: Դրա հետևանքներից մեկն այն է, որ տպաքանակն օր օրի պակասում է: Սակայն ոչինչ չենք կարող փոխել, պետք է շարունակենք մեր գործունեությունը:

***

«Մարմարան» Պոլսում լույս տեսնող հայալեզու օրաթերթերից մեկն է: Այն հրապարակվում է 1940-ից: Օրաթերթը տեղ է հատկացնում Թուրքիայի ներքաղաքական կյանքին՝ որպես աղբյուր օգտագործելով թուրքական մամուլի նյութերը։ Օրաթերթը անդարդառնում է նաև պոլսահայերի եկեղեցական, դպրոցական, մշակութային իրադարձություններին։

Գեորգի Միրզաբեկյան, Ստամբուլ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում