Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։
«ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը»,- ասված է որոշման մեջ։ Աշխատանքային խումբը ղեկավարելու է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը։
Խմբում ընդգրկված են մեկ տասնյակից ավելի գերատեսչություններից և ընկերությունների ներկայացուցիչներ։