Ուզբեկստանը ԱՊՀ փրկարարական ուժերի կորպուսին չի միանա

Ուզբեկստանը մտադիր չէ իր ստորաբաժանումները ընդգրկել ԱՊՀ երկրների փրկարարական ուժերի կորպուսի կազմում, ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ ասել է Ղազախստանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Վալերի Պետրովը ԱՊՀ երկրների՝ արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի նիստի կուլուարներում։

«Նրանք (Ուզբեկստան)․․․ մտադիր չեն իրենց ստորաբաժանումները ընդգրկել ԱՊՀ փրկարարական ուժերի կորպուսի կազմում։ Դա նրանց սուվերեն իրավունքն է, դրանում սարսափելի ոչինչ չկա։ Մնացած բոլոր պետությունները հաստատել են իրենց մասնակցությունը ԱՊՀ ուժերի այդ կորպուսում։ Միջպետական խորհրդում չկա քվեարկություն, որպեսզի քվեարկենք։ Ոչ մի պետություն չի հարկադրվում, ամեն ինչ իրականացվում է միայն փոխադարձ համաձայնությամբ։ Եթե Ուզբեկստանը չի ցանկանում մասնակցել այդ խնդիրներին, դա նրա սուվերեն իրավունքն է»,- ասել է Պետրովը լրագրողներին Աստանայում։

ԱՊՀ փրկարարական ուժերի կորպուսը բնածին և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների վերացման համար նախատեսված արագ արձագանքման միջպետական ուժերի միավորում է։

Բնածին և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների միջպետական խորհուրդը ԱՊՀ ոլորտային համագործակցության գործող մարմին է արտակարգ իրավիճակների կանխարգելման ու վերացման ոլորտում։ Այն ստեղծվել է 1993թ․ հունվարի 22-ին՝ համապատասխան արտակարգ իրավիճակների կանխարգելման ու վերացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի, որը Մինսկում ընդունել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորխուրդը։

Համաձայանգիրը ստորագրել են Համագործակցության անդամ պետությունները՝ Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Ուկրաինան։

Մեկնաբանել