«Արմավիա»-ն վերսկսում է չվերթները Հալեպ

«Արմավիան» տեղեկացնում է, որ սեպտեմբերի 10-ից վերականգնում է չվերթները դեպի Հալեպ:

Սեպտեմբերի 9-ին նախատեսված է Հայաստանում հանգստացող սիրիացի երեխաների մեկնումը, իսկ սեպտեմբերի 10-ից կվերականգնվեն պարբերական չվերթները Հալեպ:

Հիշեցնենք, որ «Արմավիան» սեպտեմբերի 3-ից ժամանակավորապես դադարեցրել էր Հալեպի չվերթները` նկատի առնելով սիրիական ընդդիմության սպառնալիքները:

Մեկնաբանել