Սեպտեմբերի 13-14-ը Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս:
Արտգործնախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կհանդիպի Կիպրոսի բարձրաստիճան ղեկավարության հետ: